Приветствую Вас, Гость! Регистрация RSS

Музыка Народов Мира

Понедельник, 23.10.2017
Главная » Песни Народов Мира » Христианская Музыка » Христианские песни


Te mexavor es zgum qez uremn kapres
01.04.2016, 09:58
Eva Makaryan


Մի քաղցած մանուկ անկյունում նստած ,
Գլուխը կախած լուռ լաց էր լինում :
Ուզածը ինչ էր՝ մի կտոր չոր հաց ,
Որ երազում էր նա միայն տեսնում :
Երբ դեռ շատ փոքր էր երեք տարեկան ,
Զրկվել էր իր հոր ու մոր խնամքից ,
Այսօր դարձել է նա թափառական ,
Եվ տառապում էր անհաս կարոտից ,
Շատերն են անցնում մանչուկի կողքից ,
Ասես կուրորեն չեն էլ նկատում ,
Ափսոսում են իրենց գրպանից
Մի քանի դրամ մեկնեն սովյալին :
Բայց նույն այդ մարդիկ ճոխ խանութներից
Բոլորին ի տես , քթները ցցած,
Անիմաստ տեղը ծախսեր են անում ,
Եվ մոռանում են , որ փողոցներում
Իրենց քթի տակ անկյունում նստած ,
Խեղճ մանուկները դրամ են մուրում :
Թող ամեն հարուստ հավերժ իմանա ,
Որ Աստծո տունը պետք է մտնի նա ,
Ով որ գթության Սուրբ Հոգին առած ,
Քաղցած մանուկի վիշտը կիմանա :

Արա Շուշեցի 21.05.2004 թ.
Добавил: ruzanna | Теги: Христианская музыка
Просмотров: 221 | Рейтинг: 5.0/1





Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]


Соблюдение авторских прав | Политика конфиденциальности